Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

1300-ամյա սիբիրյան ամրոցն առեղծված է գիտնականների ու Պուտինի համար

1300-ամյա սիբիրյան ամրոցն առեղծված է գիտնականների ու Պուտինի համար
11.04.2015 | 20:57

Սիբիրյան Տերե Հոլ լճում է գտնվում աշխարհի ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը` Պոր Բաժն կղզու կիսավեր ամրոցը, որն ունի 1300 տարվա պատմություն: Ինչպես նշում է dailymail-ը, հուշարձանը շարունակում է առեղծված մնալ պատմաբանների ու գիտնականների համար: Նրանց մի մասը կարծում է, որ ժամանակին քառանկյուն կղզու վրա կառուցված է եղել բանտ, իսկ մյուսները համոզված են, որ դրանք ամառային պալատի, վանքի կամ հնագույն աստղադիտարանի ավերակներ են: Նշվում է, որ այս վայրն առաջին անգամ հայտնաբերվել է 1891 թ., և 1 դար անց դրա նշանակությունը դեռևս անհայտ է մնում: Մասնագետներին տարօրինակ է թվում խոշոր բնակավայրերից ու առևտրային ճանապարհներից այսքան մեծ հեռավորության վրա նմանատիպ մեծ համալիրի կառուցումը: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տարիներ առաջ այցելելով Պոր Բաժն, ուղղակի ապշել է իր առջև բացված տեսարանից: «Ես շատ վայրերում եմ եղել, շատ բան եմ տեսել, սակայն այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում»,- անկեղծացել է Պուտինը:
Աղբյուրը հավելում է , որ հնագիտական պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են կավե իրեր, մարդկանց ոտնահետքեր, լավ պահպանված որմնանկարներ, հսկայական դարպասներ

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ